Ճապոնացիները Հարի Փոթերին կվերածեն անիմեի (լուսանկարներ)
Ճապոնական հայտնի ընկերություններից մեկը սկսել է Հարի Փոթերին և նրա ընկերներին ստեղծել անիմեի ձևով։ Այս մասին գրում է «Kotaku»-ն։ Կայքում արդեն հայտնվել են վեպի հերոսների պատկերները։
«Մոտական ժամանակներում կհայտնվեն փաստաթղթերի պայուսակներ, հուշանվերներ և այլ ապրանքներ, որոնց վրա պատկերված կլինեն Հարի Փոթերն ու նրա ընկերները անիմե տարբերակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ճապոնացի նկարիչներն արդեն ձեռք են բերել համապատասխան լիցենզիա ֆիլմ արտադրող ընկերությունից։ Արտադրողներն ակնկալում են արտադրանքի մեծ պահանջարկ։
2016 թ-ի նոյեմբերին լույս կտեսնի Հարի Փոթերի մասին ևս մեկ ֆիլմ, որը կպատմի սագայից 70 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։