Ալլա Պուգաչովան ցանկանում է գրել իր հուշերի մասին և բացել կանանց օգնության կենտրոն
Ալլա Պուգաչովան` հեռանալով բեմից, որոշել է գրել իր հուշերի մասին: Նրա խոսքով` ինքը միշտ ապրել է ներկայով, իսկ հիմա մտածում է ապագայի մասին: Պուգաչովան նշում է, որ իր մասին երբեմն շատ սխալ բաներ են գրվել, սակայն նա առաջին հերթին արդարանալու կարքի ունի իր թոռնիկների մոտ: «Մտածում եմ ինչ-որ բան գրել նրանց համար, պատմել, թե ինչ մանկություն և ինչ պատանեկություն եմ ունեցել: Կնշեմ իմ երգերի անունները: Չնայած ինձ այդ ամենը դուր չի գալիս, քանի որ այդ ամենն իր մեջ տխրություն է կրում»,- ասել է Ալլա Պուգաչովան:
Պրիմադոննայի խոսքով` իր ձայնը վերականգնվել է, սակայն չի ցանկանում վերադառնալ երգարվեստ: Նա ցանկանում է ստեղծել կանանց միություն, ովքեր մոռացվել և լքվել են: Պուգաչովան ուզում է նրանց հետ անցկացնել հոգեբանական աշխատանքներ: «Ես մեծ հաճույքով կօգնեմ այդ կանանց»,- ասել է երգչուհին: Նշենք, որ Պուգաչովան վերջերս դարձավ 64 տարեկան: