Լեդի Գագան ԱՄՆ ազգային հիմնը կկատարի «Super Bowl»-ի ժամանակ
Երգչուհի Լեդի Գագան ԱՄՆ ազգային հիմնը կկատարի «Super Bowl»-ի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով People-ին:
Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա փետրվարի 8-ին:
Ինչպես նշվում է՝ առաջիկա «Super Bowl»-ը Ֆուտբոլի ազգային լիգայի պատմության մեջ կդառնա ամենաաստղային խաղերից մեկը:
Ենթադրվում է, որ ելույթ ունեցողների շարքում կլինի նաև Բեյոնսեն, ով ելույթ էր ունեցել նաև 2003-ին՝ «Super Bowl»-ում: