Օտարերկրյա ներդրողները չեն հավատում Պուտինին
Պետական ակտիվների մասշտաբային մասնավորեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ճշմարիտ լինելու համար այնքան էլ լավ չի հնչում: Այն չի ոգևորել արտասահմանցի ներդրողներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին, որը ռուսական ակտիվների գրավչության մասին հարցում էր իրականացրել:
«Ես կհավատամ դրան, երբ իմ աչքերով տեսնեմ այդ ամենը: Ռուսական իշխանություններն ամեն տարի խոսում են մասնավորեցման մասին, սակայն մինչ այսօր պատճառներ են բռնում այն իրակաանացնելու համար»,-ասել է Union Bancaire Privee-ի գործադիր մենեջերը, ով ղեկավարում է ակտիվների 90 մլրդ դոլարը:
Պաշտոնյաների մյուս մասը ակտիվները գրավիչ չեն համարում պատճառաբանելով պատժամիջոցները: Կառավարող ընկերությունները գիտակցում են, որ իշխանությունները աճուրդի են հանում այն ընկերությունները, որոնք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: