Մոսկվայի դպրոցներից մեկում պայթյունի սպառնալիք կա. իրականացվում է տարհանում
Մոսկվայի Կուտուզովի պողոտայում պայթյունի սպառնալիքի պատճառով դպրոցի շենքից աշակերտներին ու աշխատակիցներին տարհանում են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հաղորդագրություն է ստացվել, որ Կուտուզովի պողոտայում դպրոցներից մեկում պայթյունի սպառնալիք կա: Դպրոցից տարհանվել է 400 մարդ»,-ասվում է տեղի ԱԻՆ հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար հատուկ ծառայություններն աշխատանքներն են կատարում դպրոցի շրջակայքում:
Հիշեցնենք, որ նախօրեին պայթյուն էր տեղի ունցել Շվդիայի Կարլստադ քաղաք դպրոցներից մեկում: