Ռիհաննան Քրիս Բրաունին 1 մլն դոլարը գերազանցող ավտոմեքենա կնվիրի
Մայիսի 5-ին Քրիս Բրաունը կդառնա 24 տարեկան: Հենց այդ իրադարձության պատվին էլ Ռիհաննան որոշել է անակնկալ մատուցել սիրելիին' գնելով նրա համար թանկարժեք ավտոմեքենա, որի գինը գերազանցում է 1 մլն դոլարը: Մեքենան ինքնին հազվադեպ հանդիպող է. ամբողջ աշխարհում դրանից կա ընդամենը 75 օրինակ: Բայց Ռիհաննան այն դարձել է էլ ավելի յուրահատուկ' կաշվե կարմիր նստարանների վրա կարել տալով սիրելիի անվան սկզբնատառերը:
Դրանից բացի, շշուկների համաձայն, Ռիհաննան պատրաստում է ևս մեկ մեծ անակնկալ: Այն ամենն ինչ կարելի է ասել, այն է, որ Ռիհաննան մի քանի միտք ունի: Նա երազում է, որ Քրիսն իմանա, որ ինքը շատ է սիրում Քրիսին:
Իսկ այժմ սիրահարները զբաղված են իրենց գործերով և հազվադեպ են ժամանակ գտնում միմյանց հանդիպելու համար: Հենց դա էլ առիթ է դառնում, որ խոսեն զույգի բաժանվելու մասին: Տեսնես նրանք միասի՞ն կանցկացնեն Քրիսի ծնունդը: Այս հարցի պատասխանը տալիս են զույգին մոտ կանգնած մարդիկ, ովքեր պատասխանում են այսպես. «Նա չի պատրաստվում Քրիսին խնդրել ծնունդն իր հետ անցկացնել, չէ՞ որ դա Քրիսի տոնն է: Բայց հոգու խորքում Ռիհաննան երազում է, որ Բրաունն իր հետ անցկացնի ծննդյան տարեդարձը»: