Ռուսաստանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայ գործարարներ են սպանվել
Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում, Շլիսելբուրգում ավտոսերվիսում փոխհրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք հոգի՝ հրազենային վիրավորում ստացել: Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին գրում է Newsru.com-ը՝ հղում տալով իրավապահ մարմիների տարածած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է. «Պարզվել է, որ հրաձգության հետևանքով սպանվել է երկու մարդ, երկուսն էլ Հայաստանից։ Սպանվածներից մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանն է, իսկ մյուսը՝ Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանը՝ 1971թ. ծնված։ Երկուսն էլ կապ ունեն բիզնեսի հետ, հրաձգության ժամանակ եղել են իրար դեմ կռվող խմբերում»:
26-ամյա Վախթանգ Սարգսյանը, որը վիրավորվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքու: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոց է դիմել 50-ամյա տղամարդ՝ հրազենային վնասվածքով, կրկին հայկական ազգանունով։ Նշվում է նաև, որ փոխհրաձգությանը մասնակցել է մոտ մեկ տասնյակ մարդ։
Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Ավտոսերվիսի հարևանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սև «Mercedes» 444 համարանիշով: Մեքենայից կովկասյան արտաքինով 5 անձ է իջել:
Ինչպես պատմում է ականատեսը՝ նրանք կրակ են բացել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ: Մեկը՝ տեղում սպանվել է: Սրահում գտնվողները ևս զինված են եղել։ Նրան պատասխան կրակ են բացել գազային զենքերից։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակներ: