Ռուսաստանը փորձում է Սիրիայում ստեղծել «ալևիական մինի պետություն»
Հնարավոր է, որ Ռուսաստանը փորձում է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել «ալևիական մինի պետություն», ենթադրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը։
«Հենց դա կարող է լինել սիրիական հակամարտությանը ռուսական ռազմական միջամտության վերջնական նպատակը»,- նշել է Հեմոնդը «Reuters»-ի հետ հարցազրույցում։
«Արդյոք Ռուսաստանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գաղափարին, թե՞ օգտագործում է այն որպես թզենու տերև՝ փորձելով միաժամանակ ապահովել որոշակի հաղթանակ Ասադի ուժերի համար, որպեսզի ստեղծի ալևիական մինի պետություն երկրի հյուսիս-արևելքում»,- նման հարց է բարձրացնում բրիտանացի նախարարը։
Ալևիականությունը շիա իսլամի ճյուղավորումներից է։ Ալևի է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքը։
Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարության, թե Սիրիայում Ռուսաստանի գոծողությունների բրիտանական քննադատությունը «վտանգավոր քայլ է», Հեմոնդը պատասխանել է, որ Ռուսաստանը չի կարող շարունակել ռմբակոծել Ասադի հակառակորդներին՝ միաժամանակ իրեն անվանելով խաղաղ բանակցությունների մասնակից։