Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Կիրա Նայթլին և Ջեյմս Ռայթոնն իրենց հարսանեկան արարողությանը պապարացցիներից խուսափելու համար
28-ամյա հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայթլին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի ռոք երաժիշտ 29-ամյա Ջեյմս Ռայթոնի հետ: Ամուսնական արարողությունը կլինի Ֆրանսիայում՝ Նիցցայից փոքր-ինչ հեռու:
Հրավիրվածների թիվն արդեն 100 է, որոնց թվում են զույգի ամենամոտ բարեկամները:
Կիրան և Ջեյմսը պապարացցիներին չեն ցանկանում տեսնել իրենց հարսանեկան արարողության ժամանակ, ուստի համառում են, որ հյուրերը առանձին-առանձին գան՝ ուշադրություն չգրավելու համար:
Կիրայի հարսանեկան զգեստն արդեն պատրաստ է. դերասանուհու համար հատուկ կրեատիվ զգեստ է կարել "Chanel" նորաձևության տան տնօրեն Կարլ Լագերֆելդը:
Հիշեցնենք, որ Կիրան և Ջեյմսը ծանոթացել են 2011 թվականի փետրվարին, իսկ արդեն 2012-ի մայիսին Ջեյմսն ամուսնական առաջարկություն է արել դերասանուհուն: