Բարի գալուստ, ամերիկյան ընկերություններ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախ է ողջունել ամերիկյան ընկերություններին, որոնք ներդրումներ կանեն Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
«Եթե ամերիկյան ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Իրանում, զարգացնել Իրանի արդյունաբերությունը, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, բարի գալուստ»,- հայտարարել է Ռոհանին։
Ավելի վաղ Իրանի նախագահը խոստացել էր Իրանի տնտեսությունն ազատել նավթային կախվածությունից։