Քադիրովն ընդդիմադիրներին խորհուրդ է տվել դատի տալ իրեն
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը ռուսական ընդդիմության ներկայացուցիչներին խորհուրդ է տվել դատի տալ իրեն, եթե նրանց դուր չեն գալիս իր գործունեությունն ու հայտարարությունները: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Եթե այդ «հերոսները» այդքան շատ են վախեցել այն բանից, որ ես ծիծաղել եմ նրանց վրա, ապա դեպի դատարան տանող ճանապարհը բաց է նրանց համար: Ես օրինապահ քաղաքացի եմ, պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր բառի համար և մնում եմ իմ կարծիքին»,- Instagram-ի իր էջում հայտնել է Քադիրովը:
Ի դեպ, «տեսանյութից զայրույթի մեջ հայտնված» մարդկանց Քադիրովն անվանել է հայրենիքի դավաճան:
«Արդյո՞ք հնարավոր է այսքան վախկոտ իսկական ընդդիմություն: Իհարկե, ո՛չ»,- հայտնել է Չեչնիայի ղեկավարը: