Տիմատին 50 000 դոլարով կօգնի ռուս երիտասարդին՝ Instagram-ի «Like»-երի դիմաց (լուսանկար)
Ռուս ռեփեր Տիմատին խոստացել է ֆինանսական օգնություն ցույց տալ Instagram-ի իր էջին հետևող մի երիտասարդի: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Երիտասարդը Տիմատիից 50 000 ԱՄՆ դոլար է խնդրել՝ իր բիզնես-ծրագիրն ի կատար ածելու համար: Սակայն կա մի պայման. Իսրայելում ապրող այդ երիտասարդը՝ Իլյա Սավելևը, պետք է 100 000 «like» հավաքի իր և Տիմատիի նամակագրության հրապարակման համար:
«Դու ծիծաղելի ես: Սովորաբար նման հաղորդագրություններին ես պատասխանում եմ մերժումով, սակայն այսօր բարձր տրամադրություն ունեմ: Եվ, գիտես, ես խոստանում եմ, որ կօգնեմ քեզ, եթե դու սա հեռախոսով նկարես և հավաքես 100 000 «like»: Ես ինքս կապ կհաստատեմ քեզ հետ: Հաջողություն»,- պատասխանել է ռեփերն օգտատերին:
Հատկանշական է, որ ռուս երիտասարդը վստահ քայլերով մոտենում է իր նպատակին: Այս պահին հրապարակումն արդեն ունի 36 000 «like»:
Երիտասարդը նշել է, որ Տիմատին երիտասարդ և հաջողությունների հասած երգիչ է, և դրա համար էլ ինքը դիմել է հենց նրան: