Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր առեղծվածային երազի մասին
Ռուսաստանաբնակ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իր ընտանիքի և առեղծվածային երազի մասին: Գարիկի կինը՝ ժաննան, պատմում է, որ ամուսնու մորը երազում տեսել է, նախքան Գարիկին հանդիպելը: Երբ Գարիկնն ապագա կնոջը ծանոթացրել է մոր հետ, Ժաննան միանգամից ճանաչել է նրան: Գարիկի այն հարցին, թե նա որտեղից է կռահել, որ հենց նա է իր մայրը, Ժաննան ասել է, որ երազում է տեսել: Գարիկի կինը մասնագիտությամբ գինեկոլոգ է և իր կսեսրոջը հանդիպել է հիվանդանոցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հարսի և սկեսուրի հարաբերություննները լավ են դասավորվել: Ժաննան իր «երկրորդ մոր» մասին հարգանքով է խոսում: Գարիկի մայրը նրան շատ խորհուրդներ է տվել, որոնք ժաննան սիրով ընդունել է:
«Սկզբում, իհարկե, մի քիչ բարդ էր, քանի որ մենք տարբեր ազգություն ու մշակույթ ունենք Գարիկը հայ է, իսկ ես՝ հրեա:»
ժաննան նշել է, որ հենց իրենց ծնողների շնորհիվ է, որ ամեն ինչ լավ է դասավորվել: