Քիմ Քարդաշյանը Քանյեի ալբոմի համար անուն է ընտրում և լուսանկարվում ռեփերի նախկին ընկերուհու հետ (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում առցանց քվեարկություն է հայտարարել: 35-ամյա աստղն առաջարկում է իր երկրպագուներին անուն ընտրել իր ամուսնու՝ համաշխարհային ռեփեր Քանյե Ուեսթի նոր ալբոմի համար: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Օգտատերերին առաջարկվում է երեք տարբերակ՝ «Սուլոց», «Ալիքներ» և «Աստված ինձ օգնական»: Այս պահին ամենաշատը քվեարկել են երրորդ տարբերակի համար՝ 48%: Առաջին և երկրորդ տարբերակները հավաքել են համապատասխանաբար ձայների 29 և 23%-ները: Քվեարկության ավարտին մնացել է 9 ժամ:
Հիշեցնենք, որ ռեփերի նոր ալբոմը լույս կտեսնի փետրվարի 11-ին:
Քիմի թվիթթերյան արկածներն այսպիսով չեն ավարտվում: Հայազգի աստղն իր սիրեցյալի նախկին ընկերուհի Էմբեր Ռոուզի հետ լուսանկար է հրապարակել: «Ո՞վ է ցանկանում թեյ»,- գրել է Քիմը:
Հիշենցնենք, որ 2010 թվականին Քանյեն և Էմբերը բաժանվեցին այն պատճառով, որ ռեփերը գաղտնի հանդիպում էր Քիմի հետ: