Դի Կապրիոն կենսագրական ֆիլմում կմարմնավորի Պուտինին. Վալերի Սաարյան
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կենսագրական ֆիլմում կմարմնավորի Պուտինին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Дождь» հեռուստաալիքի պաշտոնական կայքին:
«Պուտին» ֆիլմի աշխատանքներն ընթացել են ամբողջ 2015 թվականի ընթացքում: Այս պահին հաստատվում է սցենարի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնել է «Knights Bridge Entertainment»-ի թոփ-մենեջեր Վալերի Սաարյանը, ով ներկայացնում է ընկերության հետաքրքրությունները Եվրոպայում և Ասիայում:
Սաարյանը հայտնել է, որ կինոֆիլմի սցենարիստները երեքն են: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի գարնանը և տեղի կունենան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, և Եվրոպայում: Ֆիլմը լույս կտեսնի 2017 թվականի գարնանը:
Կինոգործը պատկանում է քաղաքական թրիլլեր ժանրին, որը կպարունակի Ռուսաստանի առաջնորդի կյանքի և աշխատանքի փաստեր: Ֆիլմի բնութագրման մեջ նշվում է, որ «հանդիսատեսը կկարողանա մուտք գործել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի անձնական կյանք և կարիերա»: