Դատարանն Իրանին պարտավորեցրել է մեկ միլիարդ դոլար վճարել Թուրքիային
ԻրանՄիջազգային միջնորդ դադարանն Իրանին պարտավորեցրել է 10-15%-ով իջեցնել գազի գինը, որն արտահանվել է Թուրքիա 2011-ից 2015թթ-ի ընթացքում, և Անկարային վճարել շուրջ մեկ միլիարդ դոլար՝ որպես փոխհատուցում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Համիդ Ռեզա Արաքին:
Որոշման համաձայն՝ Իրանը պետք է Թուրքիային փոխհատուցի այն բանի համար, որ նշված ժամանակահատվածում բարձրացրել է արտահանվող գազի գինը:
«Որոշումը վերջնական է, սակայն թե որքան գումար պետք է վճարի Իրանը Թուրքիային, դեռևս հստակ որոշված չէ»,- հայտնել է Իրանի նավթի նախարարը:
Թեհրանը և Անկարան փորձել են հարցը լուծել երկկողմանի համաձայնությամբ, սակայն կողմերը չեն կարողացել գալ վերջանական որոշման: