Էրդողանը մարմնավորել է Թուրքիայի ամենասարսափելի մղձավանջները. TAZ
Մի կողմից՝ Թուրքիային սպառնում է քրդերի և կառավարական ուժերի միջև տեղի ունեցող պատերազմը, մյուս կողմից՝ իսլամիստների ահաբեկչությունների վտանգը: Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետությունը իր ուղով տանելու քաղաքականության օրերին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Tageszeitung»-ին:
Էրդողանը ցանկանում է ամենքին դարձնել իր հավատարիմ և լսող կողմակիցները: Նա արել է ամեն բան, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը: Այսպես, կառավարությունը թուլացրեց քրդերի քաղաքական շարժումը և սանձազերծեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պատերազմը, քրեականացրեց ընդդդիմությունը և մարդկանց զրկեց ձայնի իրավունքից:
«Երկիրն ավելի պառակտված է, քան երբևէ: Հարուստ և աղքատ մարդկանց, «արևելքի» և «արևմուտքի» միջև իսկական անդունդ է»,- գրում է TAZ-ը: