Տամբովի մարզում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան տուժածներ
Տամբովի մարզում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ ԱԻՆ-ը հաղորդել է, որ վթարային վայրէջքի հետևանքով 2 մարդ է տուժել: Վթարի վայրում է գտնվում երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբ և հոգեբաններ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Կամչատկայի շրջանում վթարի էր ենթարկվել Ми-8 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել էր 1 և վիրավորվել 7 մարդ: