Պետք չէ Բրիտանիայի հայտարարությունը լուրջ ընդունել. Պեսկով
Ռուսաստանի հասցեին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մեղադրանքները պետք չէ լուրջ ընդունել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Պետք չէ լուրջ վերաբերվել Բրիտանիայի հայտարարությանը: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի սիրիացիներին օգնի «ԻՊ»-ի դեմ պայքարում, իսկ «ԻՊ»-ը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Բրիտանիայի ԱԳՆ-ի մեղադրանքները: