Մի կտոր հաց վաստակելու համար ես շշեր էի հավաքում փողոցից. Լոլիտա
Երգչուհի Լոլիտան պատմել է, թե ինչպես է հացի փող վաստակել, փողոցներից շշեր հավաքել ու 5 կոպեկով ապրել: Երգչուհին նշել է, որ երբեք չի մոռանա իր աղքատ ժամանակները և շատ լավ է հասկանում հասարակ մարդկանց խնդիրները: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նա դստերը նույն կերպ է դաստիարակում, որպեսզի նա հարգի աշխատանքը և ազնվորեն գումար աշխատի, և հասկանա գումար աշխատելու դժվարությունները:
«Ես խեղճ աղջիկ չեմ եղել, բայց իմ մի կտորը հացն ազնվորեն եմ վաստակել: Չեմ քնել ոչ մեկի հետ: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր գալիս են իմ համերգներին և փողոցում զրուցում են ինձ հետ»,-ասել է Լոլիտան: