Ալեգրովայի նախկին ամուսինը հազիվ է փրկվել բանտում
Նախկին պարող Իգոր Կապուստան, ով 8 տարի ամուսնական կյանքով ապրել է երգչուհի Իրինա Ալեգրովայի հետ, երկրորդ կնոջից հեռանալուց հետո, բանտ է ընկել: Նա բիզնեսի հետ խնդիրներ է ունեցել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Իգորը սթրեսի մեջ է ընկել, և հոկտեմբերին սրտի կաթված ստացել: Երգչուհու նախկին ամուսինը բանտային հիվանդնանոցում հազիվ է փրկվել:
«Ես նրան ամսվա մեջ մեկ անգամ էի կարողանում այցելել: Պայմանները շատ վատ էին: Խոզերին ավելի լավ են կերակրում, քան այնտեղ, բանտարկյալներին»,-ասել է արտիստի քույրը:
Ալեգրովան խոստովանել է, որ ինքը ուժեղ կին է, սակայն շատ հաճախ ցանկանում է թույլ լինել:
Նշենք, որ Ալեգրովան 4 ամուսին է ունեցել: Կապուստայից նա հեռացել է 2001 թվականին, որից հետո այլևս չի ամուսնացել:
Երգչուհին առաջին ամուսնուց 43-ամյա աղջիկ ունի: