Բրիտանիայի նախարարի համար Պուտինը «բացարձակ անըմբռնելի» է
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը դժգոհել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար «բացարձակ անըմբռնելի» է: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Հետևելով Պուտինի գործունեությանը, որպես պաշտպանության նախարար, իսկ հիմա նաևորպես ԱԳ նախարար, ես հասկացա, որ կարևոր չէ, թե որքան երկար եք դուք հետևում, դուք չեք կարող տեսնել, նա «բացարձակ անըմբռնելի» է: Մենք պատկերացում չունենք, թե ինչպիսին է Կրեմլի ռազմավարությունը: Մենք չգիտենք»,-հայտարարել է Համոնդը՝ «Reuters»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Համոնդը նաև հայտարարել է, որ դժվար է հասկանալ, թե արդյոք փոխվել է Կրեմլի դիրքորոշումն Ասադին աջակցելու հարցում, թե ոչ, որովհետեւ «անհնար է կարդալ Պուտինին»: