Պուտինի սարսափելի դուստրը 7 անգամ փոխել է ազգանունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աղջիկների մասին քիչ բան է հայտնի: Վերջերս հայտնի դարձավ, որ նրա դուստրերից մեկը գաղտնի ամուսնացել է՝ փոխելով իր ազգանունը:
Այժմ արդեն Ֆաասեն ազգանունով օրիորդի համար, պարզվում է, ազգանունը փոխելը սովորական երևույթ է: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«The New Times»-ի լրագրողները պարզել են, որ իր կյանքի 30 տարիների ընթացքում Մարիան ունեցել է յոթ ազգանուն: Այսպես, Պուտինի դուստրը Մոկսվայի պետական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դասերին հաճախում էր Վորոնցովա ազգանվամբ: Դրանից հետո նա փոխել է ևս 4 ազգանուն:
«The New Times»-ը պատմել է նաև Պուտինի ավագ դստեր ճաշակի և նախասիրությունների մասին: Այսպես, նա սիրում է «Շոկոլադ» և «Մատրիցա» ֆիլմերը, գրողներից Հերման Հեսսեին, Արթուր Գոլդենին և Օլդոս Հաքսլիին:
2015 թվականին Մարիան դարձել է գիտությունների թեկնածու: