Հունաստան-Թուրքիա սահմանը փակվել է
Հունաստանը փետրվարի մեկից ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «NTV»-ին:
Սահմանը փակելու պաշտոնական պատճառը ագարակատերերի ցույցերն են , որոնք տեղի են ունենում Հունաստանի՝ Թուրքիայի սահմանին մոտ բնակավայրերում: Մասնավորապես, ագարակատերերը Հունաստանի կողմից իրենց տրամադրված օգնությունը համարում են ոչ բավարար:
Նրանք փակել են ճանապարհները տրակտորներով՝ այդպիսով ցույց տալով իրենց դժգոհությունը:
Սահմանը բացելու ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:
Ի դեպ, «Milliyet»-ի հաղորդմամբ, սահմանը փակել է ոչ թե Հունաստանը, այլ պաշտոնական Անկարան: