Ադելը Թրամփին արգելել է իր երգերն օգտագործել քարոզարշավի ժամանակ
Ադելի «Rolling In The Deep» և «Skyfall» երգերը Թրամփը մշտապես օգտագործում է իր քարոզարշավներում:
Բրիտանացի երգչուհին Թրամփին արգելել է իր երգերն օգտագործել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Նշվում է, որ Թրամփը Ադելի երգերի երկրպագուն է և պարտաճանաչ այցելում է նրա բոլոր համերգներին:
Սա առաջին դեպքը չէ, որ երգիչ-երգչուհիները Թրամփին արգելում են իրենց երգերն օգտագործել քաղաքական բնույթի գործունեության մեջ: