Ռուսաստանը Սիրիայի իր ռազմաբազան զինել է նորագույն Սու-35С կործանիչներով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայի ռուսական օդային բազայում արդեն կան նորագույն Սու-35С կործանիչներ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ըստ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի, կործանիչները տարվել են այս շաբաթ ռազմական խնդիրներ իրականացնելու նպատակով։
Ավելի վաղ այս մասին հաղորդել էին ԶԼՄ-ները։ «Коммерсант»-ը գրել էր, որ խոսքը 4 կործանիչների մասին է։
Սիրիայում արդեն իսկ տեղակայված են ռուսական Սու-27СМ և Սու-30СМ կործանիչները։