Պուտինը տեղյակ է Էրդողանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ: Այս մասին գրում է ТАСС-ը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը չի հայտնել Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման վերաբերյալ արձագանքի մասին:
Ավելի վաղ, ռուսական Су-34-ի՝ Թուրքիայի օդային տարածքը խախտելու հայտարարությունից հետո նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ: