Պուտինը գլխավորել է ԶԼՄ-ներում ամենահաճախ նշվող պաշտոնյա անձանց ցուցակը
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է ԶԼՄ-ներում ամենաշատ մատնանշվող պաշտոնյա անձանց ցանկը: Այս մասինն գրում է «Интерфакс»-ը՝ հղում տալով «Լուրերի համակարգային վերլուծական կենտրոն»-ին:
Հունվարին Պուտինի անունը մատնանշվել է 133.000 անգամ: Երկրորդ տեղում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է, ում մասին նշվել է 37.000 անգամ: Երրորդ տեղում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է՝ 36.000 անգամ:
Առավել հաճախ նշվող անունների ցանկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 24.000, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ 22.000, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 17.000, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝1 5.000, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝14.000, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ 14.000 և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը՝13.000 անգամ: