Թուրքիայի հայտարարությունը չի խանգարի Սիրիայի հարցով բանակցություններին
Թուրքիայի՝ ռուսական ինքնաթիռի՝ օդային տարածը խախտելու վերաբերյալ հայտարարությունը չի խանգարի Սիրիայի հետ կապված փետրվարի 11-ին Մյունխենում կայանալիք բանակցություններին: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ փոխնախարարին:
Նախարարն ընդամենն ասել է, որ չի կարծում, թե Թուրքիայի հայտարարությունը կխանգարի բանակցություններին: Նա հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն թողնել:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: