Սկանդալային Վոլոչկովան կրկին ամուսնանում է
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ ամուսնանում է: Այս անգամ նա ամուսնանում է գործարար Անդրեյ Կովալևի հետ: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
«Ես նոր կյանք եմ սկսում: Ամուսնանում եմ Կովալևի հետ»,-ասել է 40-ամյա Վոլոչկովան:
«Экоофис» ընկերության ղեկավարը հաստատել է պարուհու խոսքերը, սակայն մեկ օր անց նա հերքել է իր խոսքերը՝ ասելով, որ կատակել է հարսանիքի հետ կապված:
Հիշեցնենք, որ Վոլոչկովան 2007թ.-ին ամուսնացել էր գործարար, բժշկի հետ և մեկ աղջիկ ունի: