Ալեքսանդր Վասիլևը Լերա Կուդրյավցևային կենդանացած Բարբիի հետ է համեմատել (լուսանկարներ)
Ըստ Ալեքսանդր Վասիլևի, Լերա Կուդրյավցևան արդեն ձևավորել է իր ճանաչելի ոճը՝ վառ դիմահարդարում, էլեգանտ վարսեր և կանացի երկար զգեստ՝ ինչպես Բարբի տիկնիկ։
«Նա իսկապես տիկնիկի ոճով է հագնվում։ Հնարավոր է, որ դա նրա անձնական ճաշակն է, բայց հնարավոր է նաև, որ մարդիկ են պահանջում, ովքեր հրավիրում են նրան տարբեր խնջույքների, որտեղ պետք է հեքիաթային տիկնիկի կերպարում լինես ինչպես կենդանացած Բարբի՝ երկար ոտքերով և բարակ մեջքով շիկահեր տիկնիկ»,- նշել է Վասիլևը «7 дней»-ի հետ հարցազրույցում։