Բրեդ Փիթը խոստովանել է, որ Անջելինա Ջոլին բարկացնում է իրեն փոքր բաների պատճառով
Բրեդ Փիթը անկեղծ հարցազրույց է տվել, որում խոստովանել է, որ Անջելինա Ջոլին բարկացնում է իրեն փոքր բաների պատճառով։ Դերասանը, օրինակ, տանել չի կարողանում, երբ կինը արևապաշտպան ակնոցները դնում է քթի ծայրին։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նոր՝ «Լազուրե ափը» ֆիլմում արտացոլված են դերասանների իրական համատեղ կյանքի որոշ դրվագներ։ Ի սկզբանե նրանք հերքում էին այդ փաստը, սակայն Փիթը, այնուամենայնիվ, խոստովանեց։
«Ֆիլմում կան մի շարք մանրուքներ, որոնք մենք վերցրել ենք մեր անձնական կյանքից։ Որոշներին նոր իմաստ ենք տվել։ Օրինակ, Էնջին հաճախ է իր արևապաշտպան ակնոցները դնում քթի ծայրին։ Ես այնպես եմ բարկանում դրանից»,- նշել է Փիթը։