Մարդը մնաց ավելի մենակ, քան երբևէ. Սիրուշո (լուսանկար)
Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր նոր՝ «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի նկարահանման հրապարակից և գրել. «Եվ հենց այս դարում, երբ ամեն ինչ ստեղծվեց, որ մարդիկ իրար ավելի մոտ լինեն, մարդը մնաց ավելի մենակ, քան երբևէ»։