Սիրիական ընդդիմությունը ցանկություն է հայտնել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Սիրիական ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովի մամլո խոսնակ Մոնզեր Մահուստը հաղորդել է, որ իրենք հույս ունեն հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դրա համար Մոսկվան պետք է փոխի իր դիրքորոշումը և դադարեցնի աջակցել ներկայիս նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը թեքվի դեպի սիրիական ժողովուրդը։ Ներկայիս ռեժիմը չի մնա իշխանության։ Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ 50 տարի շարունակ։ Անհրաժեշտ է դրանք վերականգնել, բայց դրա համար Ռուսաստանը պետք է փոխի իր դիրքորոշումը և դադարեցնի աջակցել սիրիական ռեժիմին»,- նշել է նա։
Ըստ խոսնակի, սիրիական ընդդիմությունը հակված է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ։