Ամերիկյան մի սրճարան նոր համբուրգեր է ստեղծել Թրամփի պատվին
ԱՄՆ-ի Այովա նահանգի սրճարաններից մեկը ուտելիքների ցանկի մեջ ավելացրել է նոր համբուրգեր՝ այն անվանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին հաղորդում է «Fox News»-ը։
Սրճարանում բացատրել են, որ նոր համբուրգերը «համբուրգերը կրկին հզոր կդարձնի»։ Հենց այս կարգախոսն է օգտագործում Թրամփը իր քարոզարշավում՝ խոստանալով կրկին հզոր դարձնել Ամերիկան։
Համբուրգերը կազմված է երկու կտոր հացից, որունցում դրված է 220 գրամ խոզապուխտ, 150 գրամ տավարի միս և տապակած սոխ։
Ավելի վաղ բրիտանական մի ընկերություն Թրամփին նվիրված խաղ էր ստեղծել։