Քարդաշյան քույրերի հանգիստն Էգեյան ծովի ափին (լուսանկարներ)
Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քլոեն ու Քորթնին հանգստանում են Էգեյան ծովի ափին: Պապարացցիների տեսախցիկից չի վրիպել նրանց հագուստն ու լողազգեստները:
Թվում է` աղջիկները հիանալի ժամանակ են անցկացնում. արևայրուք են ընդունել, զբոսնել են նավակներով, լուսանկարվել են տեսարժան վայրերում և զբաղվել են շոփինգով:
Լուսանկարներից երևում է, որ Քիմի փորը մեծանում է ոչ թե օրերի ընթացքում, այլ ժամերի, իսկ Քլոեն զգալի չափով նիհարել է. իդեալական կառուցվածք ունենալուց, մեղմ ասած, շատ հեռու է, սակայն ակնհայտորեն նիհարել է: Ինչպես Քլոեն խոստովանել է լրագրողներին, իր նիհարելու գաղտնիքը դիետաների մեջ չէ, այլ բռնցքամարտի: Նրան մարզում է Հուննար Փեթերսոնը, ով հոլիվուդում բավականին հայտնի է: