Թուրքիայում վրացիների ընտանիք է սպանվել
Թուրքիայի Դյուզջե շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 3 վրացու դի՝ կտրված պարանոցով: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Ինչպես հաղորդում է թուրքական «BirGun» կայքը, Սերվետ Օզթուրք անունով տղամարդը պատմել է այն մասին, որ որոշել է այցելել իր նախկին կնոջը, քանի որ մի քանի օրվա ընթացքում նրա մասին ոչ մի լուր չի ունեցել: Բնակարանի դուռը, սակայն, ոչ ոք չի բացել:Այդ ժամանակ Օզթուրքը պատուհանի միջով թափանցել է իր նախկին կնոջ բնակարան և սարսափելի տեսարանի ականատես եղել: Նա հայտնաբերել է իր նախկին կնոջ, նրա եղբոր և թոռան դիերը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ազգությամբ վրացի քաղաքացիների պարանոցները կտրված են եղել: