Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013-ի հունվարին՝ Փարիզում:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նախարարը ցավով նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում օրերս Դուբլինում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում առաջին անգամ չհաջողվեց հայկական կողմի հետ համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Մամեդյարովը չի բացառում, որ հայկական կողմը որդեգրել է ոչ կառուցողական դիրքորոշում հարցի վերաբերյալ՝ փետրվարին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրությունների պատճառով: