«Սուսերով պար». Ռուս հայտնի կինոռեժիսորը Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ կնկարահանի
Սցենարիստ և ռեժիսոր Յուսուլ Ռազիկովը խորհրդային ժամանակների մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ կնկարահանի: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Ֆիլմը կկոչվի «Սուսերով պար»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Նրա խոսքով՝ ֆիլմը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:
«Ֆիլմում շատ կլինի երաժշտությունը, կլինեն հետաքրքիր փաստեր նրա կյանքից և, իհարկե, կոմպոզիտորի հայտնի հանդիպումը Սալվադոր Դալիի հետ Իսպանիայում»,- գրել է պրոդյուսերը:
Յուսուլ Ռազիկովը ռուս և ուզբեկ հայտնի կինոռեժիսոր է, սցենարիստ և «Узбекфильм» կինոստուդիայի ղեկավարը: Նա ավելի քան 50 ռուսական ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր է: