Թուրքիայի ավիաբազաներում տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Թուրքիայի ռազմաօդային ուժերի բոլոր բազաներում տագնապի մակարդակը բարձրացվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadoly գործակալությունը:
Ինչպես հայտնել է ռազմական անանուն աղբյուրը՝ ռուսական օդանավի՝ օդային տարածքը խախտելու վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությունից հետո Թուրքիայի ավիաբազաներում տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:
Թուրքիաի ԱԳՆ-ն երեկ հայտարարել էր, որ ռուսական Су-34-ը խախտել է երկրի օդային տարածքը, սակայն ռուսական կողմը ժխտում է փաստը: