Իվան Ուրգանտի թուլությունը
Հաղորդավար Իվան Ուրգանտը պարզվում է մեծ հետաքրքրություն է տածում գրքերի նկատմամբ: Նա մեծ ժամանակ է հատկացնում գրքեր հավաքելու համար: Գրքերի հանդեպ սերը նրա մեջ սերմանել է իր տատիկը: Նրա տատիկը դերասանուհի Նինա Ուրգանտն է: Տատիկի խոսքով`հաղորդավարը վաղուց է զբաղվում այդ գործով և միշտ ուրախություն է պարգևում տատիկին: Նրա համար դա արդեն վերածվել է հոբիի: Իվանը կարողանում է նույնիսկ հին գրքերը հայթայթել, չնայած դրանք բավականին թանկ են, բայց նա գումար չի խնայում: