Լավ եմ հասկանում, թե տեսանյութերի տարածումն ում ձեռքի գործն է. Անատի Սաքանյան (տեսանյութ)
LifeStyleԴերասանուհի Անատի Սաքանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես կանոն երբևէ չեմ պատասխանում ֆեյքերի տարածած մինիսկանդալային սենսացիաներին, բայց այս անգամ ուղղակի կփորձեմ մի փոքր պարզաբանում տալ: Այո, ես եղել եմ «Աջ թե ձախ» նախագծի առաջին փորձնական ծրագրի դերասանուհին: Հատուկ նշեմ, որ փայլուն հարաբերությունների մեջ եմ ծրագրի ողջ անձնակազմի հետ:
Ցավոք սրտի իմ արտերկրում լինելու պատճառով էլ չկարողացա նկարահանվել առաջին եթերաշրջանի մյուս հաղորդումներում: Սա է թերևս միակ պատճառը, որ Բաթումիում նկարահանված ծրագիրը եթեր չգնաց: Դրա մասին կարող են փաստել նաև հաղորդման կազմակերպիչները: Չափազանց ծիծաղելի է նման ստահոդ ինֆոն շրջանառության մեջ դնելը, առավել ամոթալի է երբ շրջանառության մեջ են դնում ծրագրի աշխատանքային տարբերակը:
Համոզված եմ, որ ծրագրի ղեկավարները լավ են հասկանում, թե դա ում ձեռքի գործն է: Չեմ ցանկանում իջնել նրա շրիշակային մակարդակին, այդ իսկ պատճառով չեմ պատասխանում կոնկրետ իրեն: Շնորհակալ եմ «Աջ թե Ձախ»-ի ողջ անձնակազմին` Բաթումիում անցկացրած հաճելի օրերի համար»: