Ռուսաստանը հերքել է Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին հայտարարությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ռուսական ավիախմբի ոչ մի ինքնաթիռ չի խախտել Թուրքիայի օդային տարածությունը։ Թուրքական կողմի այն հայտարարությունը, թե ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է իր օդային տարածությունը՝ բացարձակ քարոզչություն է»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկություն էր հայտնել հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո։