Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ ռուսական ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Էրդողանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ռուսական Սու-34 ինքնաթիռը, ըստ թուրքական կողմի հայտարարությունների, այցել է Թուրքիայի օդային տարածքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ը միջադեպի առթիվ կանչել էր Ռուսաստանի դեսպանին։
Իսկ ՌԴ պետդումայի միջազգային հարցերով փոխղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Էրդողանը Պուտինի հետ հանդիպման առիթներ է փնտրում, ուստի հայտարարությունը, թե ռուսական ինքնաթիռը խախտել է թուրքական օդային տարածությունը, ևս մի պատրվակ է։