Անատոլական ծագում ունեցող հայերից ստեղծված սփյուռքը Թուրքիայի սփյուռքն է. թուրք նախարար
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ հարցազրույց է տվել Թուրքիայի հայկական «Ակօս» թերթին: Չելիքը, քննադատելով Թուրքիայի հիմնադրման գաղափարաբանությունը, ասել է. «Նույնիսկ Թուրքերի հիշողության հետ չհամատեղող մի թուրքականություն և ազգայնականություն է արտադրվել: Դրանք թուրքերի աշխարհարհայացքի մեջ գոյություն չունեցած մի սինթետիկ թուրքականության անունից պետության մեջ բազմաթիվ կոտորածներ են իրականացրել: Սրանք անողները պատասխանատու են թուրքականության և Անատոլիայի հանդեպ»:
Ըստ ermenihaber-ի` թուրք նախարարը անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նշել է, «ցեղասպանության պնդումները» գաղափարախոսության վերածվել: Չելիքը նշելով, որ Թուրքիայի բոլոր փոքրամասնությունները տրավմայի են ենթարկվել, ասել է. «Անատոլական ծագում ունեցող հայերից ստեղծված սփյուռքը Թուրքիայի սփյուռքն է: Պետությունը ստեղծելիս ազգային պետության տրամաբանությունը միատարր պետության ստեղծում էր պահանջում: Այդ կառույցի մեջ ոչ մի կոնֆլիկտային տարր չպիտի լիներ: Դա նույնիսկ թուրքերի մտածողության հետ կապ չունեցող ազգայնականություն ու թուրքականություն էր»: