Լավրովն ու Քերին քննարկել են միջսիրիական բանակցությունների կազմակերպման հարցերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ժնևում միջսիրիական բանակցությունների կազմակերպչական հարցրեը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը։
«Ուշադրության կենտրոնում են հայտնվել Ժնևում Սիրիայի կառավարության և դրա ընդդիմադիրների միջև հակամարտության կարգավորման նպատակով Ժնևում հրավիրված բանակցություների կազմակերպչական հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Լավրովն ու Քերին ընդգծել են, որ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայում հումանիտար դրությունը։ Մասնավորապես, խոսվում է շրջափակված շրջանների բնակչությանը օգնության մատակարարման մասին։
Որորշվել է նաև, որ Ժնևում բանակցությունների ընթացքը կգնահատվի փետրվարի 11-ին Մյունխենում, Սիրիայի հարցով միջազգային աջակցման խմբի հերթական հանդիպման ժամանակ։