Թուրքիան կրկին մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածության խախտման մեջ
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ այս ուրբաթ ռուսական Սու-37 ռմբակոծիչ կործանիչները խախտել են թուրքական օդային տարածությունը, և առաջ են բերել իրենց վրդովմունքը «նման անպատասխանատու պահվածքով»։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
«Ռուսաստանի Դաշնության ռամաօդային ուժերին պատկանող Սու-34-ը խախտել է Թուրքիայի օդային տարածությունը երեկ տեղական ժամանակով 11.46 րոպեին»,- նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Սու-34-ի անձնակազմը չի արձագանքել ռուսերեն և անգլերեն լեզուներով նախազգուշացումներին։ Այս դեպքի հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հրավիրել է Ռուսաստանի դեսպանին «իր բողոքն ու վրդովմունքն արտահայտելու համար»;
Թուրքիայի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ խախտումը հստակ ազդանշան է, որ Ռուսաստանը ցանկանում է բարդացնել երկու երկրների՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները։