Ի՞նչ է խոստովանել Կրիստինա Օրբակայտեն
Ինչպես հայտնի է, Ֆիլիպ Կիրկորովն ու Ալլա Պուգաչովան բաժանվել էին դեռ 2005թ-ից, սակայն Կիրկորովը դեռ շարունակում է մնալ ընտանիքի անդամ: Կրիստինա Օրբակայտեն խոստովանել է, որ Կիրկորովին երբեք չի համարել իր հայրը: Նրանք պարզապես եղել են ընկերներ, իսկ Օրբակայտեն ավելի շատ նրան համարում էր եղբայր: Օրբակայտեն չի թաքցնում, որ սովոր է եղել մոր վարած բուռն կյանքին: Նա ուրախությամբ էր ընդունել մոր ընտրությունը, ով 1994 թվականին ամուսնացել էր Կիրկորովի հետ: