Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաների» վարկանիշային աղյուսակն ըստ Forbes-ի. Սամվել Կարապետյանը 3-րդն է (լուսանկարներ)
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի «արքաների» վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված 30 գործարարներից մեկը ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է։ Նա զբաղեցնում է անշարժ գույքի շուկայի «արքաների» երրորդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում առևտրի կենտրոնների վարձույթի գինն իջել է 20-35%-ով: Վերլուծաբանները պարզել են, որ Մոսկվայում 1 միլիոն քառակուսի մետր տարածք դատարկության է մատնված:
Մանրամասները՝ ՌԴ կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի լուսանկարներում:
1. Զարախ Իլիև, Գոդ Նիսանով -«Киевская площадь» ընկերության սեփականատերերն անցած տարի իրենց պատկանող անշարժ գույքի վարձույթից ստացել են 1.115 մլրդ դոլար:
2. Ինգվար Կամպրադ-«ИКЕА Мос» ընկերության ղեկավարն անցած տարի անշարժ գույքի վարձույթից ստացել է 680 մլն դոլար:
3. Սամվել Կարապետյան
Ընկերության անվանումը՝ «Տաշիր»
Վարձույթից ստացված եկամուտը՝ 610 միլիոն ԱՄՆ դոլար
Հիմնական օբյեկտները՝ Դմիտրովյան խճուղում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոն (105 000 մետր քառակուսի), «Novotel Moscow City» (360 համար)
Առևտրային տարածքը՝ 925 300 քառակուսի մետր
Գրասենյակային տարածքները՝ 48 400 քառակուսի մետր
Պահեստային տարածքները՝ 48 000 քառակուսի մետր
Հյուրանոցային համարների թիվը՝ 1157
Պատմական վայրը. «Известия» թերթի խմբագրության հին շենքերի տեղում «Տաշիր»-ը կկառուցի 120 000 քառակուսի մետր բնակելի տարածք և կոմերցիոն անշարժ գույք: Բնակելի տարածքի 40%-ը կպատկանի նախագահի գործերի կառավարությանը, մնացած մասը կանցնի «Տաշիր»-ին:
Նախագծեր. Սամվել Կարապետյանը հայտնել է տրանսպորտային-փոխադրող հանգույցների շինարարությանը մասնակցելու մասին, որոնք դեռևս հաջողությունների չեն հասել ներդրողների մոտ:
Մանրամասներ. Ընկերությունը հիմնադրել է բնակարանների համար նախատեսված ապրանքներ առաջարկող խանութների ցանց: Առաջին երկուսը կտեղավորվեն «РИО» առևտրի կենտրոնում՝ Սանկտ Պետերբուրգում և Տամբովում, որպեսզի լցնեն դատարկ տարածքները: Մինչ այդ «Տաշիր»-ը հիմնադրել է «Тake Away» հանրախանութը, որը ևս գտնվում է «РИО» առևտրի կենտրոնում, և սննդի խանութների «Ферма.рф». ցանցը:
4. Միխայիլ Գուցերիև, Սաինտ-Սալամ Գուցերիև և Միխայիլ Շիշխանով-«Группа БИН» ընկերության ղեկավարներն նախորդ տարի անշարժ գույքի վարձույթից ստացել են 430 միլիոն ԱՄՆ դոլար:
5. Բորիս Մինց և Ալեքսանդր Նեսիս-«O1 Properties» ընկերության՝ 2015 թվականի անշարժ վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է 395 միլիոն ԱՄՆ դոլար:
6.Շարիկ Տարա և Սինան Տարա-«Enka» ընկերությունը 2015 թվականի անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 380 միլիոն դոլար եկամուտ:
7. Արաս Ագալարով-«Crocus Group» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ստացել է 365 միլիոն ԱՄՆ դոլար:
8.Յուրի Խոտին, Ալեքսեյ Խոտին-«Комплексные инвестиции» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 325 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
9. Ամիրան Մուցոև, Ալիխան Մուցոև և Ամիրխան Մորի-«Регионы» անունով խումբ-ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 250 միլիոն դոլար եկամուտ:
10. Ալեքսանդր Կլյաչին- «Properties» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 245 միլիոն դոլար եկամուտ:
11. Ալեքսանդր Սվետակով- «Абсолют» նեդրումային խումբը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 245 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
12. Իգոր Լեյտիս, Միխայիլ Բաժենով, Եվգենի Գուրևիչ - «Адамант» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 230 միլիոն ԱՄՆ դոլար:
13. Անտոն Բիլտոն և «Invesco Perpetual» ներդրումային ընկերություն-«Raven Russia» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 190 միլիոն դոլար եկամուտ:
14. Ալեքսանդր Զանադվորով- «Мкапитал» ընկերությունը 2015թ-ին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 180 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
15. Ռոման Աբրամովիչ- «Millhouse» ընկերությունը նախորդ տարվա անշարժ գույքի վարձույթից ունեցել է 165 միլիոն դոլարի եկամուտ:
16. Ալեքսեյ Անանև, Դմիտրի Անանև- «Группа ПСН» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ունեցել է 145 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
17. Իգոր Ռոտենբերգ, Միխայիլ Զայց- «Авиапарк» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ունեցել է 125 միլիոն դոլար եկամուտ:
18. Մաքսիմ Լևչենկո, Բորիս Պայկին- «Fort Group» ընկերությունը 2015 թվականին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 125 միլիոն դոլար եկամուտ:
19. «Morgan Stanley» գլոբալ ֆինանսական ձեռնարկություն- «Фонд Morgan Stanley Real Estate Investing» ընկերությունը նախորդ տարվա անշարժ գույքի վարձույթից ունեցել է 120 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
20. Ռուսլան Գուտնով, Դմիտրի Ալշտուլ, Անդրեյ Գավրիլով, Դմիտրի Սուդին- «ГК ТЭН» ընկերությունը 2015 թվականին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 105 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
21. Պետր Քելլներ- «PPF Real Estate Russia» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ունեցել է 105 միլիոն դոլար եկամուտ:
22. Ռուդոլֆ Ֆրիսի ընտանիք, «O1 Group» և «CA IMMO»- «Immofinanz Group» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ստացել է 95 միլիոն ԱՄՆ դոլար:
23. Լև Լևաև- «AFI Development» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ունեցել է 90 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
24. Ռոման Մանաշիրով, Սողոմոն Մանաշիրով, Իլդար Սամիև- «Columbus» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձույթից ունեցել է 90 միլիոն դոլար եկամուտ:
25. Վլադիսլավ Դորոնին, Պավել Տյո, Էդուարդ Բերման- «Capital Group» ընկերությունը 2015 թվականին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 70 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:
26. Էրնեստ Ռուդյակ, Մարգարիտա Ռուդյակ, Յուլիա Ռուդյակ, Ալեքսանդր Ռուդյակ- «Ингеоком» ընկերությունը նախորդ տարվա՝ անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 65 միլիոն ԱՄՆ դոլար:
27. Վիկտոր Սուրկով- «Виктор и Ко» ընկերությունը 2015 թվականին անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 55 միլիոն ԱՄՆ դոլար:
28. Խաիմ Կացման- «Atrium European Real Estate» ընկերությունը 2015 թվականին անշարժ գույքի վարձույթից ունեցել է 50 միլիոն դոլար եկամուտ:
29. Օլեգ Մալիս- «Solvers Estate» ընկերությունը նախորդ տարի անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 45 միլիոն դոլար եկամուտ:
30. «Hines» ընկերություն- Այս ընկերությունը անշարժ գույքի վարձակալությունից անցյալ տարի ունեցել է 45 միլիոն դոլար եկամուտ: