Ելենա Վաենգան կորցրել է ձայնը
Ռուս երգչուհի Ելենա Վաենգան ստիպված է եղել հետաձգել հունվարի 31-ին Պետերբուրգում նախատեսված համերգը: Համերգի հետաձգման մասին երգչուհին անձամբ է հապարակել Instagram-ի իր էջում:
Համերգը չի կայացել, քանի որ երգչուհին վատառողջ է:
«Ֆիզիկապես վաղը չեմ կարողանա շարժվել, ձայնս էլ չկա: Ինչ դժբախտություն»,-գրել է երգչուհի:
Նրա խոսքով՝ համերգը կկայանա փետրվարին, իսկ տոմսերը մնում են ուժի մեջ: